Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյան
Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ
- Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1973 թ., Հալեպ (Սիրիա): Ավազանի անունը՝ Հակոբ:
1980-1987 թթ - Հալեպի Կիլիկյան ճեմարան:
1987-1993 թթ. - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։
1995-2000 թթ. - Գերմանիայի Նյուրնբերգ - Էրլանկեն համալսարան։
2000 թ. - Թյուբինգենի Կաթոլիկ աստուածաբանության համալսարան (ծիսագիտություն)։
- Եկեղեցական կոչումներ և ձեռնադրություն
1991 թ. – սարկավագ` ձեռամբ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի:
1998 թ. - կուսակրոն քահանա ՝ ձեռամբ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի:
2003 թթ. - մասնավոր վարդապետության 4 աստիճաններ ՝ ձեռամբ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Պոզապալյանի։ Թեզ՝ «Հայ Եկեղեցւոյ Պատարագը 5-րդ դարէն մինչեւ այսօր» ։
2006 թ. - եպիսկոպոս՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի։
- Պաշտոնավարություն
1993-2004 թ․- հովվական ծառայություն Գերմանիայի Հայոց թեմ։
1998-2004 թթ. - Հարավային Գերմանիայի հայ համայնքների հոգևոր հովիվ (Գյոփինգեն, Շտուտգարտ, Քեհլ, Նյուրենբերգ, Մյունխեն):
2004 թ․-ից- Առաջնորդ Դամասկոսի հայոց թեմի։